Արեգունի լեռնաշղթայի Կարկտասար Գագաթ

046Կրթահամալիրյան օրացույցում տեղ գտած «Բարձունքի հաղթահարում նախագիծը» հնարավորություն է տալիս յուրաքանչյուրիս լավ ճանաչել լեռնային երկրի մեծ ու փոքր գագաթները, բլուրները։ Սեբաստացիական իմ կյանքում տարբեր բարձունքներ եմ նվաճել ու ամեն անգամ զգացողությունները տարբեր են եղել։Օրինակ անցյալ տարի ընտրել էինք Արմաղան գագաթը, որը հեռվից փոքրիկ կոն է երևում, բայց երբ բարձրանալիս ուղեկցում է անձրևն ու կարկուտը, ու միևնույնն է չես ուզում նահանջել, ուզում ես շարունակել մինչև գագաթ՝ երանելի խառնարանային լիճը տեսնելու, դա անբացատրելի է։ Այս տարի նոր՝ չնվաճված գագաթ էինք փնտրում։ Ակումբային պարապունքներին ուսումնասիրում էինք, քարտեզագրում,որ տեսնենք, որ բարձունք է ավելի հարմար, հետաքրիր, դիտարժան։ Կանգ առանք Արեգունու լեռների վրա։ Քչերը գիտեն,որտեղ է գտնվում լեռնաշղթան։ Հիմա ձեզ կներկայացնեմ։ Արեգունի լեռները Փամբակի լեռների հարավարևելյան շարունակությունն է՝ Սևանի լեռնանցքից հարավարևելյան մինչև Քաշաթաղ գագաթը 56 կմ 32երկարությամբ, եզերում է Սևանա լիճը հյուսիս-արևելյան կողմից։ Լեռնաշղթան ձգվում է Աղստևի հովտից մինչև Քաշաթաղգագաթը, որտեղ միանում է Միափորի ու Սևանի լեռնաշղթաներին։ Ունի ծալքաբեկորային ծագում և 50 կմ-ից ավելի երկարություն։ Ամենաբարձր գագաթը Կարկտասարնէ՝ մոտ 2740 մ բարձրությամբ։ Լեռնաշղթայի արևելյան հատվածում է Ճամբարակի լեռնանցքը մոտ 2170 մ բարձրությամբ։ Հյուսիս-արևելյան լանջերի մի զգալի հատվածը անտառապատ է, իսկ որոշակի հատվածներ էլ անապատային կղզյակներ են հիշեցում։ Լեռնաշղթայի զգալի հատվածներ մտնում են Դիլիջան և Սևան ազգային պարկերի մեջ։ Արեգունու լեռնաշղթայի Կարկտասար գագաթից պարզ երևում է Սևանա լիճը։ Սևանա լիճ նայող լեռնալնջերում տիրապետող է կիսաանապատային լանդշաֆտը։ Խորհուրդներ,նրանց ովքեր կցանկանան հաջորդիվ բարձրանալ Կարկտասար։ Լեռնալանջերը թեք են, դժվար է բարձրանալ, ովքեր ունեն շնչառական խնդիրներ, թող չփորձեն։ Իջնելիս պետք է լինել շատ զգույշ, քանի որ հողը սողում է և բռնվելու տեղ չկա։ Ծանր պայուսակ մի վերցրեք ձեզ հետ։ Անպայման զույգերով իջեք, որ կարողանաք օգնել միմյանց։ Իսկ իմ տպավորություններս այս ճամփորդությունից՝ աննկարագրելի են։ Անհամբեր սպսում եմ հաջորդ ճամփորդությանը։

Leave a comment