Տեղեկություններ «Ապագայի ճամբարի» մասին

Մեկ ամիս առաջIMG_1655, երբ իմացանք, որր մասնակցելու ենք Անակլիայում «Ապագայի ճամբարին», ճամբարի մասին ոչինչ չգիտեինք, համացանցում ինչքան էլ որ փնտրում էինք, միայն մի քանի նկարներ էին ու տեղեկություն հերթափոխների մասին: Նկարները գրավիչ էին, տրամադրություն փոխանցող, բայց դրանից բացի, ուրիշ բան չգիտեինք: Մի քիչ հարց ու փորձ էինք արել Թբիլիսիի 98 դպրոցի սովորող Սերգո Շագինովից, ում ֆեյսբուքյան էջում տեսել էինք, որ մեկնում է ճամբար: Այդպես, այստեղից-այնտեղից հավաքած տեղեկություններով՝ մեր 25 հոգանոց խուբը մեկնեց դեպի Անակլիա: Continue reading “Տեղեկություններ «Ապագայի ճամբարի» մասին”

Ես՝ շրջանավարտ

SurenKarapetyanԲարև՛, ես շրջանավարտ Սուրեն Կարապետյանն եմ: Կրթահամալիրում  սովորում եմ  Միջին դպրոցից: Կրթահամալիրային իմ ուսումնառությունը եղել է շատ հետաքրքիր, բազմաժանր: Այն սովորողներից եմ, ով օգտվել է կրթական ծրագրի բոլոր հնարավորություններից: Ուսումնական տարիների օրացույցի թերթերը հետ թերթեցի ու փորձեցի ամփոփել՝ ներկայացնելով ինձ համար ամենահիշարժանը, կարևորը: Փորձել եմ առանձնացնել այն նախագծերը, ճամբարները, ճամփորդությունները, որոնք ինձ դարձել են ներկայիս Սուրենը՝ իր լավ ու վատ կողմերով)))
Ավագ դպրոցում սովորելու երեք տարիներին ընդգրկված եմ եղել Էկոլոգների ակումբում ու հիմնական գործունեությունս, նախագծերս այդ ուղղությամբ են եղել: Սկսեմ ամենասկզբից: Continue reading “Ես՝ շրջանավարտ”

Զբոսաշրջության նախադրյալներն ու հեռանկարները Ջերմուկում

img_9746Տուրիզմը սպասարկման ոլորտի ամենաարագ  զարգացող ճյուղերից է: Հայաստանը այս առումով բացառություն չէ: Չհաշված բոլոր թերություններն ու խնդիրները, Հայաստանն ունի բոլոր նախադրյալներն ու հեռանկարները տուրիզմի զարգացման ոլորտում:

Տնտեսագիտական առումով կարևոր է այն հանգամանքը, որ զբոսաշրջությունից ստացվող եկամուտներն աճում են ավելի արագ, քան զբոսաշրջիկների և այցելուների թիվը:Հաշվարկները ցույց են տալիս, որ վերջին 50 տարվա ընթացքում զբոսաշրջիկներից ստացվող եկամուտը մոտ 9 անգամ աճել է և 80-ից հասել է մոտավորապես 700 դոլարի: Continue reading “Զբոսաշրջության նախադրյալներն ու հեռանկարները Ջերմուկում”

Մխիթարյան միաբանություն

mekhitar_of_sebaste1.jpg
Մխիթարյան միաբանությունը 1703–16 թթ-ին գործել է Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում, որը ենթակա էր Վենետիկի Հանրապետությանը: Միաբանությունը գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական: 

Continue reading “Մխիթարյան միաբանություն”

Չարլի Չապլին – նախագիծ

charlie-chaplin-431x300.jpg

Չարլի Չապլինը ծնվել է 1889թ.-ի ապրիլի 16-ին Լոնդոնում` դերասանների ընտանիքում: Նրա հոր` Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունեցել: Կորցնելով ձայնը` նա տարվել է արբեցողությամբ` մահանալով 1894 թվականին: Չապլինի մայրը` Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդացել է և 1896 թվականին խելագարվել: 1912թ. բնակություն է հաստատել ԱՄՆ-ում` սկսելով նկարահանվել կարճամետրաժ ֆիլմերում: Արդեն 1914 թվականին Չապլինն ինքնուրույն նկարահանել է իր առաջին ֆիլմը` «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է եկել որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ: Մեծ հաջողություն են ունեցել Չարլի Չապլինի նկարահանած «Փոքրիկը», «Ոսկու տենդ», «Կրկես» ֆիլմերը, որոնք այսօր էլ համարվում են անգլիացի կինոգործչի լավագույն գործերից:
Continue reading “Չարլի Չապլին – նախագիծ”

Կոմիտաս

komitas_1902

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբեր 26-ին, երաժշտասեր մի ընտանիքում, ուր խոսում էին միայն թուրքերեն։ Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում կորցնում է հորը։ Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա։ Continue reading “Կոմիտաս”

Գեղարոտ գետը ՓՀԷԿ-ի զոհ

14222334_1244791368904362_1390868959702091895_nՀայաստանի բնապահպանական թեժ կետերը նախագծում ուզում եմ անդրադառնալ Գեղարոտ գետին և բնապահպանական խնդիրներին:

Գեղարոտ գետը համարվում է Արագածի շրջանի մի շարք գյուղերի միակ ոռոգման ջրի աղբյուրը, իսկ գետի ակունքի ջրերով խմելու նպատակով ջրամատակարարվում են մի շարք գյուղեր՝ Արագածը, Արան և Վարդենուտը: Գեղարոտ գետը սնուցումը ստանում է Արագած լեռան գագաթում ձևավորվող ձնհալի ջրերից։ Նույն ջրերով էլ իրականացվում է  այդ գյուղերի խմելու ջրամատակարարումը: Continue reading “Գեղարոտ գետը ՓՀԷԿ-ի զոհ”

Հայաստանի Առաջին Հանրապետություն

1.Մայիսյան հերոսամարտեր և Առաջին հանրապետության ստեղծումը

2.Ներքին քաղաքական կյանքը

3.Անցկացնել զուգահեռներ Հայաստանի Առաջին և Երրորդ հանրապետությունների միջև

Մայիսյան Հերոսամարտեր

Առաջադրանքս կազմված է երեք մասից: Առաջին մասում,օգտվելով համացանցային տարբեր աղբյուրներից,ներկայացել եմ Մայիսյան հերոսամարտերը,ապա անդրադաձել եմ Առաջին հանրապետության հռչակմանը, ներքին քաղաքական կյանքին: Նյութը ամփոփել եմ համեմատելով Առաջին և երկրորդ հանրապետությունները:

Մայիսի 15-ին թուրքական զորքերը հանկարծակի հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը (Գյումրին) և առաջ շարժվեցին երկու հիմնական ուղղություններով։ Թուրքական զորքերի մի խմբավորում Ալեքսանդրապոլից շարժվեց դեպի Արարատյան դաշտ՝ Երևանը և Էջմիածինը գրավելու, իսկ մյուսը՝ Ղարաքիլիսա (Վանաձոր-Ղազախով ռազմավարական ուղղություն վերցրեց դեպի Բաքու։ Հայկական ազգային զորամասերը անկարող էին երկարատև դիմադրություն ցույց տալ զավթիչներին։ Հայ ժողովրդի գլխին նորից կախվեց ֆիզիկական բնաջնջման վտանգը։ Continue reading “Հայաստանի Առաջին Հանրապետություն”

Նախագիծ- «Կարդում ենք արևմտահայերեն»

250px-ZahratԱռաջադրանք 1.

  1. Կիկոյի կերպարը Զահրատի ստեղծագործություններում:
  2. Գտնել Կիկոյի մասին գրված այլ բանաստեղծություններ:

1.Կիկոյի կերպարը Զահրատի ստեղծագործություններում: Continue reading “Նախագիծ- «Կարդում ենք արևմտահայերեն»”

Գառնիի մի քանի հարյուր բնակիչներ փակել են Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհը

Գառնիի մի քանի հարյուր բնակիչներ փակել են Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհը

Ապրիլի 13-ին Գառնիի մի քանի հարյուր բնակիչներ փակել են Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհը և պահանջում էին դադարեցնել Ազատի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները: Խոսքը վերաբերում է Կառավարության կողմից իրականացվող «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրին, որի շրջանակներում Գառնիի հեթանոսական տաճարի մոտից խողովակներով ջուր է տեղափոխելու Արտաշատի 12 գյուղեր: Continue reading “Գառնիի մի քանի հարյուր բնակիչներ փակել են Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհը”